Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Մուշեղ Բաբայանը և Էդիկ Հակոբյանը նշանակվել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոններում

Մուշեղ Բաբայանը և Էդիկ Հակոբյանը նշանակվել են հակակոռուպցիոն կոմիտեի 
նախագահի տեղակալի պաշտոններում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 19-ի որոշումներով Մուշեղ Բաբայանը և Էդիկ Հակոբյանը նշանակվել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոններում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքէջից։

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նույնաբովանդակ որոշում է կայացվել նաև Էդիկ Հակոբյանի պաշտոնի նշանակելու առնչությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]