Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Սիրիային տրվող անդրսահմանային օգնության մեխանիզմը երկարաձգելու որոշում

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Սիրիային տրվող անդրսահմանային օգնության 
մեխանիզմը երկարաձգելու որոշում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 9-ին միաձայն բանաձև է ընդունել Սիրիային անդրսահմանային օգնության մեխանիզմի գործունեությունը վեց ամսով երկարացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդունված որոշմամբ երկարաձգվում է 2022 թվականի հուլիսի 12-ին ընդունված անդրսահմանային աջակցության մեխանիզմի մասին որոշումը։ Այն ուժի մեջ է թողնում «Բաբ ալ-Հավա» անդրսահմանային օգնության միակ անցակետի շահագործումը Սիրիայի և Թուրքիայի սահմանին։

Ըստ բանաձևի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հատուկ զեկույց ներկայացնի Սիրիայում հումանիտար կարիքների վերաբերյալ ոչ ուշ, քան հունիսի 10-ը։

Ի տարբերություն աջակցության մեխանիզմի վերաբերյալ նախկին փաստաթղթերի՝ ներկայիս տեքստը չի պարունակում միջանցքի շահագործումը վեցամսյա ժամկետի ավարտից հետո ևս վեց ամսով երկարաձգելու դրույթ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ համաշխարհային կազմակերպությունը հանձնառու է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ օգնություն ցուցաբերելու «ամենաանվտանգ և ամենաարդյունավետ ուղիներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am