Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Հալեպում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10, փլատակների տակ կարող է մնացած լինել մոտ 30 մարդ

Հալեպում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10, փլատակների տակ կարող է 
մնացած լինել մոտ 30 մարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 10 մարդ Է զոհվել բնակելի շենքի փլուզման հետևանքով, կիրակի հայտնել է Sham FM ռադիոկայանը:

«Նախնական տվյալներով՝ 10 մարդ Է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Հալեպի Շեյխ-Մակսուդ շրջանում բնակելի շենքի փլուզման հետևանքով»,- հաղորդում է Sham FM-ի թղթակիցը:

«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է, որ պատահարի վայրում աշխատում են հրշեջները և քաղաքացիական պաշտպանության ուժերը: Ռադիոկայանի տվյալներով ՝ փլատակների տակ կարող է մնալ մոտ 30 մարդ, նրանց փրկելու գործողությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]