Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ փոխվարչապետը ՄԹ դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ փոխվարչապետը ՄԹ դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի 
արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:

«Մեծարգո՛ դեսպան, մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ոլորտային բարեփոխումների  իրականացման գործում եւ գոհունակությամբ կարող ենք արձանագրել հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում հատուկ ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Շնորհավորելով փոխվարչապետ Խաչատրյանին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Հայաստանի ներդրումային խորհրդի համագործակցությանը, որը ծառայում է որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության ու Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիաների միջեւ, քննարկել են հայ-բրիտանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am