Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության դեմ լինելու Իրանի դիրքորոշումը

Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական 
ցանկացած փոփոխության դեմ լինելու Իրանի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակներում հանդիպում է կայացել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրան արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալության տարածած տեղեկությունը:

Իրանի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է. Հայաստանի հետ Իրանի  հարաբերությունները պատմական են և համահունչ են ողջ տարածաշրջանի շահերին:  «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի։ Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր հիմնարար քաղաքականությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության դեմ լինելն է»,- նշել է Աբդոլլահիանը։

Նա ընդգծել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման բարձր ներուժ, հատկապես՝ տնտեսական ոլորտում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am