Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարը և Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրենը քննարկել են համագործակցության  հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարը և Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրենը քննարկել 
են համագործակցության  հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին:

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Բրիտանական խորհրդի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը և փորձի փոխանակումներին, նշել է, որ դրանք կարող են ստեղծել նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար:

«Հատկապես շեշտվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրերը։

Անդրադարձ է եղել նաև կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումների ընթացքին. կողմերը վերահաստատել են իրանց պատրաստակամությունը՝ առավել արդյունավետ համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։

Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես՝ փոխայցելություններ կազմակերպել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: Նա, բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը, նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ, և պատրաստակամ են շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:

Կողմերը կարևորել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են ստեղծել նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցության ընդլայնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am