Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև.Ղարիբաշվիլի

Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի 
միջև.Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Վրաստան»-ը, այս մասին Վրաստանի խորհրդարանում ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Երկու տարի առաջ ցույց տվեցինք առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության, որին ես անձամբ ներգրավված էի։ Դա, այսպես ասած, տարածաշրջանում օրինակելի միջնորդություններից էր», - ասել Է Ղարիբաշվիլին։

Վարչապետը Վրաստանի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս միջնորդի դեր կատարել։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակավ այս ամբիոնից վերահաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ևս մեկ անգամ ներգրավվել որպես միջնորդ երկու երկրների, մեր բարեկամների միջև ընթացող բանակցություններում », - հայտարարել Է Ղարիբաշվիլին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am