Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանը հայտարարել Է Ռուսաստանի հետ փոխվստահությունն ամրապնդելու պատրաստակամության մասին

Չինաստանը հայտարարել Է Ռուսաստանի հետ փոխվստահությունն ամրապնդելու 
պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը պատրաստ է շարունակել ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունն ու փոխվստահությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հայտարարությունը, որը նա արել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպման ժամանակ: 

«Չինաստանը պատրաստ է հետագայում ևս ուժեղացնել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը, ամրապնդել ռազմավարական փոխադարձ վստահությունը, խորացնել ԵԱՏՄ-ի գործակցումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, ինչպես նաև ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», - հայտարարել Է Վան Ին, որի խոսքերը մեջբերում Է ՉԺՀ ԱԳՆ-ն:

Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին հուլիսի 24-25-ը գտնվում է շրջագայության մեջ, որի շրջանակներում նա կայցելի Նիգերիա, Քենիա, Թուրքիա և ՀԱՀ, որտեղ կմասնակցի BRICS-ի երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am