Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է հայտնում

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և 
տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մնալ Գորիսում՝ տեղավորում ենք տեղի հյուրանոցներում,  իսկ նրանք, ովքեր ուզում են մեկնել այլ բնակավայրեր՝ ենթադրենք  Սիսիան, Տաթև համայնք, Վայոց ձոր՝ շարունակում են ճանապարհը: Կան մարդիկ, որոնց հարազատները գալիս դիմավորում են ու տեղավորում իրենց տներում»,- մանրամասնեց Յոլյանը՝ հավելելով, որ տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am