Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ռազմագործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 300 իսրայելցի և նույնքան պաղեստինցի

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ռազմագործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 300 իսրայելցի և նույնքան պաղեստինցի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման  հետևանքով զոհվել է ավելի քան 300 իսրայելցի, վիրավորվել՝ ավելի քան 1,5 հազարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ  Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի, այդ թվում՝ 20 երեխա։ Պաղեստինի առողջապահության նախարարության  տարածած հաղորդագրության համաձայն՝ ևս 1900 մարդ վիրավորվել է։ Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 250-ի։

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնի գնդակոծության հետևանքով վեց մարդ վիրավորվել է։

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի 20 հազար բնակիչներ լքել են իրենց տները Իսրայելի հարվածների պատճառով։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։  Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր  իսրայելական կողմը, վերջին տվյալներով, ունի առնվազն 150 զոհ, 1104 վիրավոր։  Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով 161 պաղեստինցի է զոհվել, 931-ը՝ վիրավորվել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am