Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 10 հազար անձանց կենսաթոշակ և այլ դրամական վճարներ են նշանակվել

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 10 հազար անձանց կենսաթոշակ և այլ 
դրամական վճարներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօրվա  դրությամբ իրականացվել է 10 հազար 629 կենսաթոշակների և այլ դրամական վճարների նշանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

«Այն նշանակումները, որոնք կիրականացվեն այս տարվա ընթացքում, դրանց վճարումները կարվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում և կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար»,-հավելել է Մանուչարյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am