Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ադրբեջանը դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը

Ադրբեջանը դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն դիտարկում է Եվրախորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությունից իր աղբյուրները։

«Չնայած ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Ադրբեջանի մասնակցության դադարեցում ԵԽ մյուս կառույցներում, սակայն Բաքուն այլ դիրքորոշում ունի։ Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ և ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջ Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը: Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչելուց»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Նախօրեին ԵԽԽՎ պատգամավորները հրաժարվել էին վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ այդ երկրի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով։ Այս որոշումից հետո, ընթացակարգային կանոնների համաձայն, Բաքուն չի կարողանա մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին առնվազն մեկ տարի՝ մինչև հաջորդ ձմեռային նստաշրջանը։

Միևնույն ժամանակ, բանաձևում ընդունված փոփոխությունը նախատեսում է, որ ադրբեջանական պատվիրակությունը կարող է վերսկսել իր աշխատանքը, երբ կանոնակարգով նախատեսված պայմանները կատարվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am