Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ալիևը բացահայտ առավելությամբ հաղթում է Ադրբեջանի նախագահի ընտրություններում. Exit poll

Ալիևը բացահայտ առավելությամբ հաղթում է Ադրբեջանի նախագահի 
ընտրություններում. Exit poll

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում այսօր կայացած արտահերթ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով ձայների 93,9 տոկոսով հաղթում է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հիմնվելով Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի փորձագետների և ամերիկյան Oracle Advisory Group կազմակերպության համատեղ իրականացրած exit poll-ի արդյունքներին, այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Դարձյալ նախնական տվյալներով՝ երկրորդ ցուցանիշն ունի երկրի խորհրդարանի պատգամավոր, ինքնաառաջադրված թեկնածու Զահիդ Օրուջը՝ 1,8%: Ընդհանուր առմամբ, ընտրաթերթիկներում նշված է 7 թեկնածուի անուն: Ալիևը 5-րդ անգամ է առաջադրվել նախագահի պաշտոնին:

Exit poll-ի նախաձեռնողները հարցում են կատարել Ադրբեջանի 5 հազար ընտրատեղամասերում քվեարկած ավելի քան 63 հազար քաղաքացիների շրջանում:

Քվեարկությունն ավարտվել է Երևանի ժամանակով 19:00-ին: 2018 թվականի ընտրություններում Ալիևը հաղթել էր ձայների 86,22 տոկոս արդյունքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am