Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուս հաղորդավար Կիսելյովը հարցազրույցի հարցում է ուղարկել  ԱՄՆ նախագահին  

Ռուս հաղորդավար Կիսելյովը հարցազրույցի հարցում է ուղարկել  ԱՄՆ նախագահին  

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հաղորդավար , «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել  է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա կարծիք է հայտնել, որ  Ռուսաստանում և ԱՄՆ-ում անբավարար է միմյանց լսելու հնարավորությունը:

 «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի օրինակ է թողել՝ համաձայնելով ամերիկացի հեռուստադիտողին ուղղված հարցազրույցին»,- մասնավորապես ասված է Կիսելյովի նամակում:

Նա հայտնել է, որ նախատեսում է հարցազրույցն անցկացնել անձամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիք»-ի տեղեկատվական և վերլուծական «Շաբաթվա լուրեր» հաղորդման շրջանակներում:

Փետրվարի 6-ին ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը X-ի սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  առաջիկա հարցազրույցի մասին։ Այնուհետև տեղեկությունը հաստատել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Աղմկահարույց հարցազրույցը հրապարակվել էր փետրվարի 8-ին:

Կառլսոնը նաև հայտնել է, որ կփորձի հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am