Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Իրանը հերքել է Սուդանում ռազմակայանի ստեղծման ծրագրերի մասին տեղեկատվությունը

Իրանը հերքել է Սուդանում ռազմակայանի ստեղծման ծրագրերի մասին 
տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանի և Խարթումի միջև Սուդանում՝ Կարմիր ծովի ափին, իրանական ռազմակայանի ստեղծման հարցի շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունն անհիմն է և ունի քաղաքական շարժառիթներ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

«(Այդ տեղեկատվությունը) անհիմն է, դրանում թաքնված են քաղաքական նպատակներ», - ասել է Քանաանին։

Մարտի 3-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով Սուդանի հետախուզության աշխատակից Ահմեդ Հասան Մուհամեդին, գրել էր, թե Թեհրանը բանակցություններ է վարել Սուդանում՝ Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա ստեղծելու շուրջ՝ Սուդանի բանակի համար ուղղաթիռակիր նավերի մատակարարման դիմաց:

Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Սուդանի արտգործնախարարն իր հերթին հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների վերոնշյալ պնդումները՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am