Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում. ԱԺ նախագահը ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

Բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր 
ոլորտներում. ԱԺ նախագահը ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը և ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:

Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ և ծով համբերությամբ, հաճախ զրկանքներով, պարգևել եք կյանք ու կերտել ճակատագրեր:

Հարգանք և խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, որոնք ծնել և դաստիարակել են հերոսներ:

Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ: Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,  եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն և շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով: Սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ և հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր և թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:

Թո՛ղ ձեր ուժն ու հմայքը ջերմացնեն մեզ միշտ:

Շնորհավո՛ր ձեր տոնը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am