Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Դանիայի հատուկ ծառայությունները հայտնել են ահաբեկչական սպառնալիքի աճի մասին

Դանիայի հատուկ ծառայությունները հայտնել են ահաբեկչական սպառնալիքի աճի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի հատուկ ծառայությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի աճի մասին՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողություններով պայմանավորված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դանիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (PET) հայտնել է, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է 4-ի՝ առավելագույն 5-ից։

«Իսրայելի և ռազմականացված մի շարք խմբավորումների միջև հակամարտությունն, անշուշտ, մտահոգում է շատերին, այդ թվում՝ Դանիայում։ Հակամարտությունը նաև պարունակում է զգալի ներուժ արմատական ​​տրամադրությունների աճի համար, և դա կարող է հանցագործ տարրերին դրդել Դանիայի ներսում ինքնաբուխ կամ պլանավորված գործողությունների, այդ թվում նաև՝ ահաբեկչական հարձակումների», - ասվում է PET-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Շվեդիան էր բարձրացրել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ այն հասցնելով ամենաբարձր՝ երկրորդ աստիճանի։

Այս երկրներում անցած տարի տեղի են ունեցել մի քանի ակցիաներ, որոնց ժամանակ այրվել է Ղուրանը։ Դանիացի խորհրդարանականները դեկտեմբերին Ղուրանի հրապարակային այրումն արգելող օրենք են ընդունել՝ փորձելով թուլացնել մուսուլմանական երկրների հետ լարվածությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am