Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ–ում նախորդ տարի կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, 556–ը՝ պետբյուջեից իրականացվող ծրագրերով

ՀՀ–ում նախորդ տարի կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է 803 կմ 
ճանապարհ, 556–ը՝ պետբյուջեից իրականացվող ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

«Արմենպրես»հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 803 կմ ճանապարհ»,-ասաց Սանոսյանը:

556 կմ–ն ամբողջությամբ պետական բյուջեից իրականացված ծրագրերն են: 556–ից 501–ն  ամբողջությամբ արված, ավարտված աշխատանքներն են: Դեռևս կան 55 կմ ճանապարհի աշխատանքներ, տեղադրված են առաջին կամ երկրորդ շերտը, բացակայում է վերջնական շերտը:

«Դա արել ենք մի պարզ պատճառով. արդեն նոյեմբեր կամ դեկտեմբերն էր: Չենք ցանկացել, որ որակի հետ կապված խնդիր լինի: Շինարարին ասել ենք, որ հաջորդ տարի վերջին շերտը կտեղադրենք»,–ասաց նախարարը։

Կատարվել են նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված ասֆալտապատման աշխատանքներ, 210 կմ ասֆալտապատում և 38 կմ սալարկում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am