Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն առաջարկել է ԵԱՏՄ-ի HACCP համակարգը ներառել նաև հանրային սննդի օբյեկտների համար սահմանված ստուգաթերթում

ՍԱՏՄ-ն առաջարկել է ԵԱՏՄ-ի HACCP համակարգը ներառել նաև հանրային սննդի 
օբյեկտների համար սահմանված ստուգաթերթում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջարկել է ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված  Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ - НАССР) պահանջները ներառել նաև հանրային սննդի կազմակերպությունների համար սահմանված ստուգաթերթում՝ դրանց նկատմամբ  տեսչական մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Մինչ համապատասխան ընթացակարգերի անցկացումն ու ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունումը, Տեսչական մարմինը հանրային սննդի կազմակերպիչներին առաջարկում է ներդնել օրենդրությանը համապատասխան ՎՎՀԿԿ – НАССР համակարգեր: 

Թե ինչ է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (ՎՎՀԿԿ - НАССР), որն արդեն իսկ պարտադիր է սննդամթերքի արտադրության գործընթացների ժամանակ, կարող եք ծանոթանալ ՍԱՏՄ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։

Միաժամանակ ՍԱՏՄ-ն ներկայացրել է ՎՎՀԿԿ - НАССР այն հիմնական սկզբունքները, որոնց պահպանումը առաջնային պահանջ է (հանրային սննդի կետերում սննդի պատրաստումը ևս սննդամթերքի արտադրության գործընթաց է).

  1. պետք է հստակ ընտրվեն սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացները,
  2. պարենային հումքի և սննդամթերքի աղտոտումը բացառելու նպատակով՝ արտադրության տեխնոլոգիական գործառնությունների հաջորդականության և հոսքայնության ընտրությունը պետք է հապատասխանի ընտրված գործընթացներին,
  3. տեխնոլոգիական գործառնությունների և սննդամթերքի արտադրության փուլերում արտադրական հսկողության ծրագրերը պետք է լինեն վերահսկելի,
  4. սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող սննդային հումքի, տեխնոլոգիական միջոցների, փաթեթավորման նյութերի, արտադրատեսակի, ինչպես նաև սննդամթերքի նկատմամբ անհրաժեշտ համալիր հսկողությունը պետք է իրականացվի հուսալի միջոցներով,
  5. տեխնոլոգիական սարքավորումների սարքինության նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան սննդամթերքի արտադրության գործընթացն ապահովող կարգով,
  6. պետք է ապահովվի տեխնոլոգիական գործառնությունների վերահսկելի փուլերի և սննդամթերքի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մասին տեղեկատվության փաստաթղթավորումը,
  7. պետք է պահպանվեն սննդամթերքի պահման և փոխադրման (տրանսպորտային փոխադրման) պայմանները,
  8. սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պետք է պահպանվեն սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
  9. սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով՝ աշխատողների կողմից պետք է ապահովվի անձնական հիգիենայի ձևերի ընտրությունը և դրանց կանոնների պահպանումը,
  10. պետք է սահմանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման եղանակները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
  11. պետք է ապահովվի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներով արտադրված սննդամթերքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վարումը ու պահպանումը՝ թղթային կամ էլեկտրոնային կրիչներով,
  12. պետք է ապահովվի սննդամթերքի հետագծելիությունը։

Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ - НАССР) վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 118 անվճար հեռախոսահամարով կամ Սննդամթերքի անվտանգության վարչություն 015-404040 (ներքին համարը՝ 141, 142, 143) հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am