Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Visa-ի, Deloitte-ի, Moven-ի, Global Fintech Institute-ի, Սինգապուրի համալսարանի, Just Better ընկերության թվային առաջնորդները՝ DDF24-ին

Visa-ի, Deloitte-ի, Moven-ի, Global Fintech Institute-ի, Սինգապուրի համալսարանի,  
Just Better ընկերության թվային առաջնորդները՝ DDF24-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ապրիլի 3-ին կայանալիք Doing Digital Forum 2024-ը ֆինթեքի ու բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու և դրանց ընդառաջ գնալու լավագույն հարթակն է: Ֆորումի օրակարգը հագեցած է լինելու գաղափարակիր ելույթներով և պանելային քննարկումներով, որին մասնակցում են ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի,  հանրային տիրույթի  ու բիզնես աշխարհի մտքի առաջատարները:

Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի ելույթով կմեկնարկի միջոցառումը, որի ժամանակ նա կներկայացնի թվային հնարավորություններին ընդառաջ գնալու կարևորությունը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կկիսվի երկրի թվային ապագայի վերաբերյալ ԿԲ տեսլականով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա նաև Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։ Ամերիաբանկը DDF24-ի ֆինթեք գործընկերն է:

Տվյալների վրա հիմնված մարդակենտրոն հանրային ծառայությունների մատուցումից մինչև Հայաստանում կրիպտո կարգավորումներ և Հայաստանի վճարային ենթակառուցվածքի հզորացմանն առնչվող թեմաները կքննարկվեն այնպիսի բանախոսների կողմից, ինչպիսիք են Հարմիկ Ազարյանը (ISAA), Արմեն Նուրբեկյանը (ԿԲ) և Հովհաննես Խաչատրյանը (ԿԲ, ArCa):

Աշխարհահռչակ ֆուտուրիստ և Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգը ֆորումի գլխավոր խոսնակն է, ով կներկայացնի, թե ինչպես պետք է տնտեսությունները, բանկերն ու բիզնեսները հարմարվեն թվային ապագային:

Պանելային քննարկումների ձևաչափով, որոնք վարում են Արմեն Հարությունյանը (Global Fintech Institute, Սինգապուրի հասարակական գիտությունների համալսարան) և Բրեթ Քինգը, անդրադարձ կկատարվի այնպիսի թեմաների, ինչպիսիք են ֆինանսների ապագան և թվային տնտեսությունը՝ տեղական ու միջազգային առաջատար ընկերությունների փորձագետների մասնակցությամբ:

Մտքի առաջատարների՝ Մուհամեդ Բարդաստանիի (Վիզա), Դիրք Օլմայերի (Just Better, People Growth Organization), Դավիթ Հովհաննիսյանի (Ամերիաբանկ), Ռասմուս Նիելսենի (Deloitte) գաղափարակիր ելույթները կընդգծեն թվային փոխակերպումների գործընթացի կարևորագույն ասպեկտները:

Doing Digital Forum-ը կամփոփի ՀՀ էկոնոմիկայի նախարարության թվային փոխակերպման գծով նախարարի խորհրդական Վրեժ Իսանյանսը՝ ներկայացնելով թվային փոխակերպման միջոցով Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականը: Ամբողջական օրակարգը՝ DDF պաշտոնական կայքում:

Ֆորումը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման ու տեխնոլոգիաների հաբ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

DDF24-ը կհյուրընկալի ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ներկայացնում են ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու  Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Visa, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: Արդեն երկրորդ տարին անընդմեջ միջազգային Visa ընկերությունը ֆորումի ինովացիոն գործընկերն է, հայկական Apricot Capital-ը՝ ներդրումային գործընկերը, Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը։ DDF24-ի տեխնոլոգիական գործընկերը Ucraft-ն է, ԱԲ գործընկերը՝ Hoory-ն։ ArCa-ն ֆորումի ազգային գործընկերն է։ DDF24-ի հյուրընկալության ոլորտի գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս»-ն՝ իր Լիվինգսթոն ռեստորանով: Գործընկերների շարքում է նաև Seven Visions Hotels-ը:

***

«Բացահայտելով թվային ապագան» խորագրով անդրանիկ Doing Digital Forum-ը գրանցեց աննախադեպհաջողություն, որի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետՔրիս Սքիներն էր: DDF23-ը հյուրընկալեց տեղական ու միջազգային ավելի քան 20 խոսնակի, այդ թվում՝ ՀՀկառավարությունից ու Կենտրոնական բանկից և տասից ավելի երկրից, ավելի քան 1000 մասնակցի Հայաստանիցև յոթից ավելի երկրից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am