Հայաստանն ու Իրանը պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին
18:27, 1 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը Իրանում է` մասնակցելու Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակությանը գործուղելու մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղակայված է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում:
Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում