Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Դատարանները շատ ծայրահեղ դեպքերում են բավարարում կալանքի միջնորդությունը․ գլխավոր դատախազ

Դատարանները շատ ծայրահեղ դեպքերում են բավարարում կալանքի 
միջնորդությունը․ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց այն պնդմանը, թե Հայաստանում կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին չի՞ անհանգստացնում, որ Հայաստանում կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց և ներկայացրեց չորս անձանց վերաբերյալ օրինակ։

«Ինձ անհանգստացնել եզրույթին չեմ կարող արձագանքել, որովհետև ինձ չի անհանգստացնում, ես գործառույթ ունեմ, որն իրականացնում եմ։  Տվյալ դեպքում, կալանքի մասին խոսելիս, ես նշեցի վիճակագրության մասին։ Դուք ընտրողաբար չորս դեպքի մասին խոսեցիք, բայց ունենք 2000-ից ավելի անձ, որոնք կալանքի տակ են գտնվում տարբեր ծանրության հանցագործությունների համար։

Ի՞նչով է պայմանավորված այդ դիսոնանսը, ինչի՞ համար մեզ չի հետաքրքրում մնացած անձանց ճակատագիրը։ Արդյոք Ձեր կարծիքով դատախազությունը կարո՞ղ է այդ աստիճան վճռորոշ խոսք ունենալ դատարանում»,- ասաց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ ներկա իրադրության մեջ դատարանները շատ քննադատաբար ու շատ մանրակրկիտ են կարդում բոլոր միջնորդությունները, որոնք դատախազությունը ներկայացնում է դատարան։

«Դատարաններն այսօր շատ ավելի ազատորեն կիրառում են մյուս բոլոր խափանման միջոցները, այդ թվում՝ տնային կալանքը և շատ ծայրահեղ դեպքերում են բավարարում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջդատական վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունները։ Բավարար է, որ Դուք վերցնեք նախորդ տարիները ու համեմատեք։ Սա ես որպես դրական ցուցանիշ եմ համարում»,-ընդգծեց Վարդապետյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am