Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պոլսահայ երգչուհի Սիպիլը Հայաստանում ներկայացրեց «Երգն իմ թևերն է» ստեղծագործության տեսահոլովակը

Պոլսահայ երգչուհի Սիպիլը Հայաստանում ներկայացրեց «Երգն իմ թևերն է» 
ստեղծագործության տեսահոլովակը
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Սիպիլը, ով պարբերաբար այցելում է Հայաստան և հոլովակների պրեմիերաներով, երբեմն համերգներով, տեղի արտիստների հետ զուգերգերով և այլ նախաձեռնություններով  սեր է խոստովանում Հայաստանին, կրկին Երևանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիպիլը սեպտեմբերի 9-ին երկրպագուների դատին հանձնեց «Երգն իմ թևերն է» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Երգչուհին նշեց, որ իր նպատակն աշխարհում հայ երգը տարածելն է և խոստովանեց, որ առաջին անգամ է հայրենասիրական երգ կատարում, որը բավականին աշխույժ է: Սիպիլը մտավախություն է ունեցել, որ լիրիկական երգերից հետո գուցե երկրպագուները չհասկանան իր մատուցմամբ նոր ռիթմերը, սակայն ներկաների ծափողջույններից պարզ էր, որ ոչ միայն ընկալեցին, այլև սիրեցին:

Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորողը՝ Վահան Նահապետյանը, հնչյունային ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Ռազմիկ Գրիգորյանն է, օպերատորը՝ Մխիթար Սերոբյանը, ՀՕԳ Խորեոգրաֆիա` Էլիզա Պետրոսյանի, զգեստների նկարիչը Լիլիթ Մելիքյանն է:

Ստեղծագործական թիմը նշեց, որ իրենց միավորում է հայրենիքի արմատը լինելու ցանկությունը: Նրանք հույս ունեն, որ թեթև ժանրի երաժշտության միջոցով հայրենասիրությունը մեծ տարածում կգտնի, կմտնի ամեն հայի օջախ, և այդ վեհ գաղափարը սերմեր կտա:

Միջոցառման հյուրերից էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը: Նա հոլովակը դիտելուց հետո շեշտեց, որ երգը լավատեսական է: «Մենք սիրում ենք մեր հայրենիքը, սիրում ենք նրա գույներն ու բույրերը: Վանքերն ու հեթանոսական տաճարները մեզ կրկին տանում են դեպի մեր արմատները, հիշեցնում են, որ մշակութային ազգ ենք»,-ասաց նա:

Սարգսյանը վստահություն հայտնեց, որ կգա օրը, և նոր սերունդը կրկին կանդրադառնա արվեստին, քանի որ մշակութային հայն է հայության կրողը: Նա հիշեց Արամ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրին՝ նշելով, որ նրանք մի ամբողջ հայրենիք էին ու կարողանում էին ներկայացնել հայի ինքնությունն ու մշակույթը: «Այդպիսին է նաև Սիպիլը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում»,-եզրափակեց նա:

«Երգն իմ թևերն է» ստեղծագործությունը գրվել է հատուկ Սիպիլի համար և արտացոլում է երգչուհու գաղափարներն ու նպատակը՝ հայ երգի սփռմամբ հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան աշխարհին ներկայացնելը։ Վերջին տարիներին երգչուհին հայտնի է իր թեմատիկ երգերով, որոնք ամփոփել են մեր ազգի ցավերն ու պատմել հային պատուհասած աղետների մասին։ Այս անգամ երգը կհիշեցնի հային, թե որքան վաղուց է սկսել իր երգը թևածել աշխարհում և թե որքան հեռու են տանում ճանապարհները, որ պիտի անցնի հայը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am