Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է արդեն Սևան քաղաքում

Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է արդեն Սևան քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան քաղաքում Ucom տան ամենաարագ ինտերնետն իրականություն է: Ucom ընկերությունը հավատարիմ է որակյալ կապ ապահովելու հանձնառությանը և մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ֆիքսված ցանցը Սևան քաղաքում հասանելի դառնա:

Ucom-Sevan-Unity-Launch 2.jpg (396 KB)

 «Սևան քաղաքը հաջորդ բնակավայրն է, որտեղ ապահովեցինք ֆիքսված կապ, բայց այս մուտքին մենք պատրաստվել ենք՝ հաշվի առնելով բոլոր դետալները: Մեր բաժանորդների նկատմամբ հոգատարությունը մեզ համար առաջնային է: Մենք շարունակելու ենք ընդլայնել ցանցը և մուտք ենք գործելու նոր բնակավայրեր: Սևանի մեր հայրենակիցները կարող են վայելել Ամանորը ջերմ, հաճելի ընտանեկան մթնոլորտում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սևան քաղաքի բնակիչները կարող են օգտվել նաև հատուկ առաջարկից՝ Unity 9000 մարզային փաթեթից՝ 9,000 դրամի փոխարեն՝ վճարելով 8,000 դրամ: Իսկ մինչև 2024թ. փետրվարի 29-ը Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում Սևանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ucom-Sevan-Unity-Launch 1.jpg (425 KB)

Մեկնարկի ընթացքում Սևանի Ucom գրասենյակում միջոցառման ժամանակ գրասենյակ այցելած Սևանի բնակիչ Ռոբերտ Գևորգյանին, ով այցելել էր բաժանորդագրվելու Unity 9000 փաթեթին,  Ucom ընկերության գլխավոր տնօրենն իր կողմից անակնկալ է արել և նվիրել է Samsung Galaxy A14 հեռախոս:

Ucom-Sevan-Unity-Launch 3.jpg (458 KB)

Ucom ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Սևանի բնակիչ, մանկավարժ Հեղինե Սաֆարյանի բնակարան, ով առաջինն է բաժանորդագրվել փաթեթին և ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

Ucom-Sevan-Unity-Launch 5.jpg (438 KB)

«Այս առաջարկն ինձ համար անսպասելի էր: Այցելել էի Ucom-ի մեր քաղաքի գրասենյակ, որպեսզի տան համար ինտերնետ ծառայություններին բաժանորդագրվեմ, քանի որ տղաս ցանկանում է դառնալ ծրագրավորող և հարկավոր է ուժեղ ինտերնետ: Այն առաջարկը, որը ներկայացրին գրասենյակի աշխատակիցները, շատ շահեկան էր. միանգամից համաձայնեցի: Վստահ եմ, որ այն մեր ընտանիքի համար ամանորյա հրաշալի նվեր է Ucom-ից»,- նշել է Հեղինե Սաֆարյանը:

Ucom-ի Unity բոլոր փաթեթներին առաջարկվում է ծանոթանալ հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am