Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

ՍՈՖԻԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:  

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:  Երկրորդ տարին անընդմեջ ԵԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև Հռիփսիմե Խուրշուդյանը:  

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am