Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը «Aeroflot Open 2024»-ի առաջատարներից են

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը «Aeroflot Open 
2024»-ի 
առաջատարներից են

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անցկացված 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն 10 շախմատիստներ, այդ թվում՝  գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը։

Երկրորդ խաղափուլում Հովիկը Հայրապետյանը հաղթել է 2609 վարկանիշ ունեցող ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանն ունեն 1.5 միավոր:

Ավելի վաղ միջազգային վարպետ Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում հաղթել էր իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբային, ով 2696 կետ վարկանիշով չորրորդ վարկանիշ ունեցող մասնակիցն է: Երկրորդ խաղափուլում նա պարտվել է միջազգային վարպետ Մաքսիմ Ծառուկին և այժմ ունի 1 միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am