ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կգումարի
14:13, 26 Հունիս 2015
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հունիսի 26-ին գործադիր մարմնի նիստ կգումարի, որը կվարի ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հարցին, թե նիստի ընթացքում քննարկվելո՞ւ է էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումից հետո ստեղծված իրավիճակը, Ռուբեն Թադևոսանը պատասխանեց, որ նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության առաջնորդի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում