Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ազդակ»-ը հրատարակել է բացառիկ համար` նվիրված Հայաստանի ու Արցախի անկախության 25-ամյակին

«Ազդակ»-ը հրատարակել է բացառիկ համար` նվիրված Հայաստանի ու Արցախի անկախության 
25-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հրատարակել է բացառիկ համար` նվիրված Հայաստանի ու Արցախի հանրապետությունների 25-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, այս բացառիկ համարում ամբողջացվել է երկու հայկական հանրապետությունների անցած ուղին:

«Պատահական չէ, որ այս մեկ բացառիկ համարում ներկայացված է Հայաստանի ու Արցախի անցած ուղին: Այս երկու հայկական հանրապետությունները համատեղ ճանապարհ են անցել` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Այդ ամենը «Ազդակ»-ի այս համարում ներկայացված է վերլուծություններով, արխիվային փաստաթղթերով, լուսանկարներով»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նա խորհրդանշանական համարեց հրապարկումներից մեկը, որը վերնագրված է «Իրավունք ունենք երկու աչքով խնդալու»: Շահան  Գանտահարյանի խոսքով, հայկական երկու պետությունները բազմաթիվ դժվարություններ են անցել, անցած ճանապարհին եղել են բացթողումներ, խնդիրներ, սակայն վերջնական արդյունքն այն է, որ հայ ազգն ունի երկու հանրապետություն:

«Թերևս, սա ժամանակակից պատմության մեջ ամենամեծ նվաճումը պետք է համարենք, և հոդվածագիրն  իրատեսական շեշտադրում է կատարել: Հակառակ դժվարություններին, շրջափակմանը` մենք կանք և ունենք իրավունք հպարտանալու անցած ուղով, ձեռքբերումներով»,-ասաց նա:

«Ազդակ»-ի բացառիկ համարում կան հրապարակումներ, որոնք նախանշում են հետագա զարգացումները` նկատի ունենալով քաղաքական իրադրությունները, բանակային գործընթացը, Հայաստանի արտաքին քաղաքական գերակա ուղղությունները և այլն:

«Ազդակ»-ը բացառիկ համարներ է հրատարակում Ամանորի նախաշեմին` ներկայացնելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անցած ուղին: Դրանից բացի, բացառիկ համար է հրատարակում ապրիլի 24-ին` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am