Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում կայացավ հայ-հնդկական գործարար համաժողովը

Երևանում կայացավ հայ-հնդկական գործարար համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճի հեռանկարները քննարկվեցին սեպտեմբերի 28-ին Երեւանում կայացած գործարար համաժողովի ընթացքում։ «Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից խիստ կարեւոր է ամուր հարաբերությունների հաստատումը Հնդկաստանի հետ, որի տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրել։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ բիզնես հիմնելու համար ստեղծված պայմանները՝ մեր երկիրը կարող է դառնալ Արեւելքն ու Արեւմուտքը, Հարավն ու Հյուսիսը կապող տնտեսական կամուրջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 2015-ից Հայաստանը դարձավ խոշորագույն տնտեսական կառույցներից մեկի՝ ԵԱՏՄ անդամ, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ այստեղ տնտեսական գործունեության հաստատման համար: «Այդ նպատակով Հայաստանում ոչ միայն օրենսդրական կարգավորումներ են իրականացվում, այլեւ ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Դրանցից կարեւորագույնը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն է, որի շնորհիվ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Իրանի, Վրաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ»,-ասաց նախարարի տեղակալը:

Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում Հայաստանի ու Հնդկաստանի տնտեսական ողջ ներուժը եւ դեռեւս լուրջ իրացման կարիք ունի։ Փոխնախարարը հույս հայտնեց, որ գործարար համաժողովում կնախանշվեն երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղենիշերը:

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Հնդկաստանի առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի համատեղ կազմակերպած գործարար համաժողովը սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում հյուրընկալելու է Հնդկաստանի առեւտրաարդյունաբերական ֆեդերացիայի պատվիրակությունը, որում ընդգրկված են 11 կազմակերպությունների ղեկավարներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am