Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտարական փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից փետրվարի 1-ը Լատվիայում: Հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիր կվաստակեն միայն խմբերի հաղթողները: Նախնական փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. ապրիլի 3-ից 12-ը Ռումինիայում: Ինչպես նախնական, այնպես էլ հիմնական փուլի հանդիպումների վերջնական ժամկետները կորոշվեն ավելի ուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am