Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
13:53, 20 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ուզբեկստանի հավաքական թիմերի ընկերական խաղը, որը նախատեսված էր անցկացնել Թուրքիայում, չի կայանա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը փետրվարին ուսումնամարզական հավաք պետք է անցկացներ Թուրքիայում, որի շրջանակում պետք է ընկերական խաղ կայանար Հայաստանի և Ուզբեկստանի միջև:
Ֆեդերացիան նման որոշում կայացրել է հաշվի առնելով Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում