Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Կառուցենք այնպիսի երկիր, որ մեր երեխաները երբևէ չմտածեն այն լքելու մասին.Կարեն Կարապետյան

Կառուցենք այնպիսի երկիր, որ մեր երեխաները երբևէ չմտածեն այն լքելու 
մասին.Կարեն Կարապետյան

ՍԻՍԻԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կառուցելու այնպիսի երկիր, որ ապագա սերունդը երբևէ չմտածի այն լքելու և արտերկիր տեղափոխվելու մասին, այնպիսի երկիր, որով բոլորը կհպարտանան: Այս մասին Սիսիանում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Պետք է կառուցենք այնպիսի պետություն, որ անկախ նրանից դա կլինի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, թե սովորական քաղաքացու երեխան կամ թոռը, չի մտածի այստեղից գնալու մասին: Մենք հասկանում ենք, թե ինչ ծանր լուծ, բեռ ենք վերցնում մեզ վրա և այդ գործում ներկայանում ենք մեր պատասխանատվությամբ և անհանգստությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ երկրի հիմնական կապիտալը մարդն է, որի համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ լիարժեք կարողանա օգտագործել իր ամբողջ ներուժը: «Պետք է աշխատող մարդու համար ստեղծենք բարենպաստ միջավայր»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Խոսելով պետական կառավարման համակարգի մասին, վարչապետն ընդգծեց, որ այն դեռևս լիարժեք կայացած չէ: Չունենք համակարգ, որը թույլ չի տալիս կամ սահմանափակում է յուրաքանչյուր նոր վարչապետի կամ նախարարի սխալ մոտեցումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am