Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում առնվազն ութ դպրոցական Է զոհվել ձնահյուսի հետեւանքով, եւս 37-ը տուժել են

Ճապոնիայում առնվազն ութ դպրոցական Է զոհվել ձնահյուսի հետեւանքով, եւս 37-ը տուժել են

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի հրշեջ վարչությունը, որը կատարում Է նաեւ փրկարական ծառայության գործառույթները:
Նշվում Է, որ նրանք բոլորը գտնվում են «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», ինչպես Ճապոնիայում անվանում են կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները, այլ ոչ թե փրկարարները:        
Բացի դրանից, հրշեջ վարչության տվյալներով՝ եւս 37 մարդ տուժել Է, նրանցից երկուսը հոսպիտալացված Է ծանր վնասվածքներով: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, Տոտիգիում տեղի ունեցած պատահարի պատճառով երկրի կառավարությանը կից ստեղծվել Է արտակարգ շտաբ, որը կհամակարգի որոնողական աշխատանքները: Նաեւ նշվում Է, որ պրեֆեկտուրայի իշխանությունները պահանջել են գործողությանը ներգրավել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:   
Ընդամենը ձնահյուսի պահին լանջին եղել Է 63 մարդ: Խմբի մեջ Էին մտնում Տոտիգիի յոթ տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներ: Նրանք բոլորը պարապում Էին ժայռամագլցման սեկցիանրում եւ հրահանգիչների ուղեկցությամբ մասնակցում Էին լեռ բարձրանալու գործնական պարապմունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am