Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Հայաո Միյաձակին ձեռնամուխ Է եղել նոր լիամետրաժ ֆիլմի ստեղծմանը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի կուլտային մուլտիպլիկատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Հայաո Միյաձակին սկսել Է նոր լայնամետրաժ ֆիլմի ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է GHIBLI ստուդիան:
Դա տեղի Է ունեցել այն բանից չորս տարի անց, երբ ռեժիսորը հայտարարեց տարիքի պատճառով մուլտիպլիկացիայի բնագավառից իր հեռանալու մասին: «Քամին սաստկանում Է» ֆիլմի ստեղծումից հետո Միյաձակին հայտարարեց, որ հեռանում Է մուլտիպլիկացիայից, քանի որ տարիքի հետ մեկ կինոնկարի ստեղծման վրա ստիպված Է լինում ծախսել չափազանց շատ ժամանակ՝ մի քանի տարի, եւ ինքն այլեւս չի կարող զբաղվել մեծ նախագծերով: Միյաձակիի՝ ճանաչված կորիֆեյի եւ ճապոնական ու համաշխարհային մուլտիպլիկացիայի օրենսդրի հեռանալու մասին լուրն իսկական շոկ դարձավ նրա ստեղծագործության բոլոր երկրպագուների համար:
«Քամին սաստկանում Է» ֆիլմից հետո անցել Է չորս տարի, ավարտվել Է նաեւ աշխատանքը «Բորո թրթուրը» կարճամետրաժ ֆիլմի վրա, որտեղ ռեժիսոր Միյաձակին երիտասարդ մուլտիպլիկատորների հետ համագործակցել Է իր չսիրած համակարգչային գրաֆիկայի տեխնիկայի ոլորտում: Սակայն այդ ժամանակաընթացքում նա կորցրել Է մի քանի կարեւոր ու մտերիմ մարդկանց եւ ավելի հաճախ եւ ավելի խորն Է սկսել մտածել կյանքի իր ուղու եզրափակիչ փուլի մասին: Եվ ահա այժմ ռեժիսոր Միյաձակին որոշում Է ընդունել հետաձգել մուլտիպլիկացիայից իր հեռանալը եւ սկսել նոր լիամետրաժ ֆիլմի ստեղծումը: Հաշվի առնելով տարիքը՝ այս անգամ այն իրոք կդառնա նրա վերջին ֆիլմը»,-ասված Է ստուդիայի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ