Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2016թ. պետական բյուջեի կատարողականը

 Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2016թ. 
պետական բյուջեի կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 20-ին կայացած համատեղ նիստը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ինչպես նաև դատական, դատախազության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղծառայության ոլորտների պատասխանատուները:

Նախագահի աշխատակազմի 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելով՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը ընդգծել է, որ աշխատակազմի պահպանման ծախսերը հոգալու համար պետական բյուջեից հատկացվել է 446 մլն 614 հազ դրամ, կատարողականը՝ 368 մլն 981 հազ դրամ կամ նախատեսվածի 83%-ը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ պետական բյուջեից աշխատակազմին հատկացված գումարը կազմել է 530 մլն 579 հազ դրամ, կատարողականը՝ 520 մլն 818 հազ դրամ կամ նախատեսվածի 98,2%-ը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ 2016թ.-ին աշխատակազմի պահպանման ծախսերի և ծրագրերի իրականացման համար հատկացվել է 857 մլն 682 հազ դրամ, կատարողականը՝ 801 մլն 279 հազ դրամ կամ նախատեսվածի 93,4%-ը:

Արդարադատության նախարարությանը, ըստ նախարար Արարատ Դանիելյանի հաշվետվության, պետական բյուջեից հատկացվել է 335 մլն 366 հազ դրամ, կատարողականը՝ 326մլն 631 հազ  դրամ կամ նախատեսվածի 97,7%-ը:

Գերագույն դատարանի  նախագահ Նարինե Նարիմանյանի ներկայացմամբ՝  դատական համակարգին 2016թ.-ի բյուջեից հատկացվել է 545 մլն 917 հազ դրամ, փաստացի ծախսը՝ 510 մլն 697 հազ դրամ կամ  նախատեսվածի 93,5%-ը:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից դատախազությանը հատկացվել է 494 մլն 499հազ դրամ, կատարողականը՝ 474 մլն 475 հազ դրամ կամ նախատեսվածի 96%-ը:

Հաշվետու տարվա ընթացքում, վերահսկիչ պալատի պահպանման ծախսը հոգալու համար, պետական բյուջեից հատկացվել է 134 մլն 103 հազ դրամ, որի կատարողականը, համաձայն վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի հաշվետվության, կազմել է 125 մլն 158 հազ դրամ կամ նախատեսվածի 94,3%-ը:

Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի նեկայացմամբ՝ 2016թ.-ին պետական բյուջեից գրասենյակին հատկացված գումարը կազմել է 41մլն 287հազ դրամ, կատարողականը՝ 38 մլն 603 հազ. դրամ կամ նախատեսվածի 93,5%-ը:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի հաշվետվության համաձայն 2016թ.-ին խորհրդին է հատկացվել 96 մլն 693 հազ դրամ, կատարողականը՝ 95 մլն 358 հազ դրամ կամ նախատեսվածի 98.6%-ը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի  հաշվետվությամբ 2016թ.-ին հանձնաժողովի պահպանման և միջոցառումների նախահաշիվը կազմել է 38 մլն 166 հազ դրամ, կատարողականը՝ 38 մլն 117 հազ դրամ կամ նախատեսվածի 99.8%-ը:

Պատգամավորները հարցեր են առաջադրել և ստացել պարզաբանումներ:

2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները մայիսի 22-ից քննարկվելու են խմբակցություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am