Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում կայացել Է «Թվին Փիքս»-ի նոր եթերաշրջանի հեռուստապրեմիերան

ԱՄՆ-ում կայացել Է «Թվին Փիքս»-ի նոր եթերաշրջանի հեռուստապրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մայիսի 21-ին տեղի Է ունեցել ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Լինչի «Թվին Փիքս» կուլտային հեռուստասերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան: Երկու սերիաները ցուցադրվել են  CBS ընկերության Showtime հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ միանշանակ դրական գնահատական են տվել երկար սպասված շարունակությանը:
Մեկնարկած եթերաշրջանը, որը բաղկացած Է լինելու 18 սերիաներից, թողարկվել Է երկար ընդմիջումից հետո: Այսպես, ԱՄՆ-ում երկրորդ թողարկման վերջին սերիայի ցուցադրությունը ABC հեռուստաալիքի եթերում ավարտվել Է 1991 թվականին: 
Նոր սերիաներում կհայտնվեն դերասաններ, որոնք նկարահանվել են նախորդ թողարկումներում, նրանց թվում Է՝ Քայլ Մաքլահլենը: Շատ դերակատարներ նոր են, մասնավորապես, Ջիմ Բելուշին, Նաոմի Ուոթսը, Մայքլ Սերան, Լորա Դեռնը: 
Ռեժիսոր Դեւիդ Լինչի եւ սցենարիստ Մարկ Ֆրոսթի կողմից ստեղծված «Թվին Փիքս» սերիալի առաջին մասը ԱՄՆ-ում թողարկվել Է 1990 թվականին: Գործողությունը տեղի Է ունենում Վաշինգտոնի նահանգի Թվին Փիքս մտացածին փոքրիկ քաղաքում: Հետաքննությունների համապետական բյուրոյի աշխատակից Դեյլ Քուփերը հետաքննում Է ավագ դասարանի աշակերտուհի Լորա Փալմերի սպանությունը:   
Նկարահանվել Է երկու եթերաշրջան եւ մեկ լիամետրաժ ֆիլմ՝ «Թվին Փիքս. Կրակի միջով»կինոնկարը  (1992 թ.): 1991 թվականին «Թվին Փիքս»-ը «Ոսկե գլոբուս» մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ, իսկ դերասաններ Քայլ Մաքլահլենը եւ Փայփեր Լորին նշվել են որպես երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի: 2007 թվականին Time հանդեսը սերիալը ներառել Է բոլոր ժամանակների լավագույն հեռուստատեսային շոուների թվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am