Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանով

Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական 
իրացումը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հյուրը շնորհավորել Է Էդուարդ Շարմազանովին՝ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Էդուարդ Շարմազանովը ողջունել է Օլեքսանդր Պավլյուկի հերթական այցը Հայաստան. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, վերջին ամիսներին Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նախաստորագրված համաձայնագիրը:

Հյուրի խնդրանքով ներկայացնելով ԼՂ հիմնախնդիրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խնդրի՝ խաղաղ քննարկումների միջոցով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը եւ նշել, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ եւ հասցեական քննադատել Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված նրա կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ զինված ուժերի կողմից շփման գծի երկայնքով կրակ բացելու հետ:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել այդ իրավունքը, խնդիրը չի կարող կարգավորվել»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից եւ շարունակում իր որդեգրած ռազմատենչ քաղաքականությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am