Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Պուտինը եւ Էրդողանը պաշտոնապես գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը

Պուտինը եւ Էրդողանը պաշտոնապես գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 8-ին գործարկել են «Թուրքական հոսք» գազամուղը: Այդ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը կայացել Է Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցել են նաեւ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որոնք զեկույցներով հանդես են եկել գազատարով մատակարարումների սկսվելու արարողությունից առաջ: Բացի այդ, միջոցառման մասնակիցներին ցուցադրել են նախագծի տեսաշնորհանդեսը: Սրահում, որտեղ կայացել Է արարողությունը, ներկա Էին նաեւ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ Է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ Է: Առաջին ուղեգիծը նախատեսված Է Թուրքիայի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմ»-ը դիտարկում Է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան եւ Հունգարիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am