Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առնո Բաբաջանյանի հոբելյանը «Մոսկվայի տուն» կենտրոնը տոնեց «7 երգ Մոսկվայի մասին» համերգով

Առնո Բաբաջանյանի հոբելյանը «Մոսկվայի տուն» կենտրոնը տոնեց «7 երգ Մոսկվայի 
մասին» համերգով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ մեծ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին։ Երեկոն տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի 874-ամյակի միջոցառումների շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «7 երգ Մոսկվայի մասին» համերգում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ 

Հնչեցին հանրաճանաչ կոմպոզիտորի՝ Մոսկվայի մասին, նաև այլ թեմաներով գրված ստեղծագործություններ:

«Առնո Բաբաջանյանը Մոսկվային նվիրված բազմաթիվ ստեղծագործությունների միջոցով իր սերն էր արտահայտում Ռուսաստանի մայրաքաղաքի նկատմամբ։ Կատարումներ, որոնք ապրում են մինչև օրս և փոխանցվում սերունդներին», -ասաց «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարեցին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներ Ջուլիաննա Գրիգորյանը, Տիգրան Մելքոնյանը, Տիգրան Հակոբյանը, Բելլա Ամարյանը, Նավասարդ Հակոբյանը, Լուսինե Մակարյանը և այլ տաղանդավոր արտիստներ։ Համերգի հատուկ հյուրը ՌԴ-ից երգիչ և կոմպոզիտոր Նիկոլայ Ռյաբուխան էր։

Արթուր Աղաջանովն ելույթից հետո հուզիչ անակնկալ մատուցեց հանդիսատեսին և իր սիրելիին։ Բաբաջանյանի «Գեղեցկության թագուհի» երգը կատարելուց հետո երգիչը հրապարակավ ամուսնության առաջարկություն  արեց  ընկերուհուն, որը պատասխանեց՝ «այո»։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am