Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման մասին

ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի օմիկրոն շտամը տարածվում է  ավելի արագ, քան դելտա շտամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Այժմ հաստատուն ապացույցներ կան, որ «օմիկրոն»-ը զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան դելտա շտամը: Եվ հավանական է, որ Covid-19-ի դեմ պատվաստված կամ վարկված և առողջացած մարդիկ կարող են նորից վարակվել», - ճեպազրույցում ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանն էլ հավելել է, որ «խելամիտ» չի լինի վաղ ապացույցներից եզրակացնել, որ օմիկրոն շտամն ավելի մեղմ տարբերակ էր, քան նախորդները:

 «Դեպքերի աճին զուգահեռ բոլոր առողջապահական համակարգերը լարվածության մեջ են լինելու», - ասել է Սումյա Սվամինաթանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am