Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարը հայտարարել Է երկրում գազի հարկադրական խնայողության մասին

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարը հայտարարել Է երկրում գազի հարկադրական խնայողության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարար Ռոբերտ Հաբեքն ընդունել Է, որ երկրում ձմեռային տարեշրջանի գազի պաշարների հետ կապված իրադրությունը մնում Է լուրջ, հորդորել Է խնայել գազը եւ ընդլայնել ածխի օգտագործումը Էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայիս իրադրությունը լարված Է եւ լուրջ»,-հայտարարել Է նա ZDE հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հաբեքը նշել Է. «Միշտ հստակ Է եղել, որ մենք գտնվում ենք գազից մեծ կախվածության մեջ (…) Ուստի այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք, աստիճանական գործողություններ են, ճիշտ են»: «Մինչեւ ձմեռ գազի պաշարները պետք Է կազմեն առնվազն 90 տոկոս, ասել Է նախարարը, նշելով, որ այսօր երկրի գազապահեստարանները լցված են 57 տոկոսով: Նրա խոսքով՝ դա «այնքան Էլ վատ չԷ սեզոնի համար, բայց ինչ-որ բան դեռ պակաս Է, եւ մենք պակասը պետք Է ստանանք ամառվա ընթացքում՝ «գնումների եւ խնայողության օգնությամբ»: Նախարարը, որը ներկայացնում Է «կանաչների» կուսակցությունը, որոնք դեմ են հանգես գալիս հանածո վառելանյութին, որպես իրավիճակից ելք առաջարկել Է ամեն կերպ կրճատել գազի օգտագործումը եւ «կրկին ցանցին միացնել ածխաԷլեկտրակայանները»:

«Ես այժմ ջանում եմ հեռու մնալ կուսակցական ծրագրից եւ անել այն, ինչն անհրաժեշտ Է անել Գերմանիայում մատակարարումների անվտանգությանն ապահովելու համար»,-ընդգծել Է նա: «Գազպրոմ»-ի կողմից «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների կրճատումը, ինչպես հաղորդվել Է, պայմանավորված Է Siemens Energy-ի կոմպրեսորային տուրբինների վերանորոգման հետ կապված ուշացումով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am