Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հունվարի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան

Հունվարի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի 
խնամքի նպաստի չափերը կբարձրանան

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: Կբարձրանա նաև նվազագույն  աշխատավարձի չափը` 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանգել ենք նրան, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք. 28600 դրամից պետք է դառնա 30700: Նաև պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան՝ երեխայի խնամքի նպաստ տանք: Այսինքն՝ անկախ բնակավայրի՝ քաղաքային թե գյուղական բնակավայրերից է, անկախ նրանից՝ աշխատող է, թե չաշխատող է: Իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին կրկնակի չափով այդ նպաստը կվճարի, ինչը նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան արդեն 61400 դրամի չափով»,-ասաց վարչապետը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]