Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

China Daily պարբերականի թղթակիցը մեդիայի և սոցհարթակների ապագան տեսնում է համաչափ զարգացման մեջ

China Daily պարբերականի թղթակիցը մեդիայի և սոցհարթակների ապագան տեսնում է 
համաչափ զարգացման մեջ

ՊԵԿԻՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական հեղինակավոր China Daily պարբերականի միջազգային բաժնի թղթակից Յանգ Ռան դասական լրագրության և սոցիալական ցանցերի ապագան տեսնում է հավասարակշռված զարգացման մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՉինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի կազմակերպած ծրագրին մասնակցող լրագրողների համար հատուկ դասախոսությամբ հանդես եկավ China Daily պարբերականի միջազգային բաժնի թղթակից  Յանգ Ռանը, ով անդրադարձավ չինական սոցհարթակներին` առանձնացնելով, որ չինական սոցիալական պլատֆորմները երկու հիմնական ուղղվածություն ունեն. դրանք զվարճանքի և զարգացման միջոց են:

Չինական սոցհարթակների հիմնական ուղղություններից են մշակութային առանձնահատությունները և արդիական թրենդները: Հենց սոցիալական հարթակներն հիմնականում փոխանցում հասարակական կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ:

«Այժմ ավանդական լրատվամիջոցները կանգնած են լուրջ խնդրի առաջ` ինչպես պահպանել հավասարակշռությունը դասական լրատվության և սոցիալական հարթակների միջև: Դասական լրատվության և սոցցանցերի ապագան երկուսի համատեղ, հավասարակշռված զարգացման մեջ է»,-ասաց Յանգ Ռանը:

Չինական ինֆորմացիոն կենտրոնի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Չինաստանում 2021 թվականի դրությամբ  համացանցին  միացած է 1,32 միլիարդ մարդ:  Համացանցից օգտվողների 90,5 տոկոսը հիմնականում օգտվում են սոցիալական այն հարթակներից, որտեղ հրապարակվում են կարճ տեսանյութեր:

Այժմ Չինաստանում առավել մասսայական են ժամանցային համարվող սոցիալական հարթակները. դրանք գերազանցում են չինական Wechat-ին, որը մեծ տարածում ունի երկրում:

Wechat-ը ոչ միայն սոցիալական հարթակ է հաղորդագրություններ փոխանակելու համար , այլ նաև ծառայում է դրամական վճարումների, այլ ծրագրերի համար:

Չինաստանում գործում են նաև Youtube-ի, Twitter-ի,  Facebook-ի չինական տարբերակաները:

Վարվառա Հայրապետյան 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am