Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Շոյգուն շնորհակալություն Է հայտնել ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչին Ուկրաինայի շուրջ համագործակցության համար

 Շոյգուն շնորհակալություն Է հայտնել ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչին Ուկրաինայի շուրջ համագործակցության համար

 ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երախագիտություն Է հայտնել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում հումանիտար ոլորտում կառուցողական եւ ապաքաղաքականացված համագործակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

ՄԱԿ-ի եւ ԿԽՄԿ-ի հետ ստեղծվել Է հումանիտար հարցերի շուրջ ռուս զինծառայողների արդյունավետ փոխգործակցություն, Շոյգուն օգոստոսի 16-ին նշել Է Միջազգային անվտանգության մոսկովյան խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում Է «Բանակ-2022» համաժողովի շրջանակներում:

«Մենք երախտապարտ ենք ղեկավարներին եւ մեզ հետ փոխգործակցող այդ կազմակերպությունների աշխատակիցներին կառուցողական եւ ապաքաղաքականացված համագործակցության համար»,-ասել Է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը: «Մասնավորապես, ՄԱԿ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի ակտիվ դերի պայմաններում հաջողվել Է լուծել Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման դժվարին խնդիրը: Կարմիր խաչի մասնագետները կարեւոր միջնորդական առաքելություն են իրականացնում գերի ընկած զինծառայողների նկատմամբ»,-հավելել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am