Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 52 829 դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 52 829 դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 52 829-ով, կովիդի պատճառով մահերը՝ 86-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում գրանցվել է վարակման 53 486 դեպք և 97 մահ, ընդամենը, համավարակի սկսվելուց հետո, համապատասխանաբար, 20 066 610 և 385 348 դեպք:

Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 37 288-ով՝ մեկ օր առաջվա 46 023-ի դիմաց, և հասել 19 061 006-ի։

Քովիդով հիվանդացած 2 185 մարդ հոսպիտալացվել է՝ մեկ օր առաջվա 3 977-ի դիմաց (45,1 տոկոս նվազում): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 13 տարածաշրջաններում և նվազել 70-ում, ևս երկուսում իրավիճակը չի փոխվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am