Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Picsart-ը գեներատիվ AI-ով նոր հավելված է գործարկել

Picsart-ը գեներատիվ AI-ով նոր հավելված է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Picsart-ը ներկայացրել է նոր iOS հավելված, որը լուսանկարներն ու պատկերները վերածում է թվային արվեստի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է TechCrunch-ը: 

SketchAI կոչվող հավելվածը թույլ է տալիս օգտատերերին ուրվագծել նկարը կամ վերբեռնել գոյություն ունեցող պատկեր՝ կիրառելով տարբեր գեղարվեստական ոճեր:

SketchAI-ը բավականին հեշտ է օգտագործել: Այն պարունակում է մի քանի նախապես ընտրված ոճ, որոնք կարող են կիրառվել ստեղծագործությունների համար, ներառյալ՝ թանաքով նկարչությունը, մատիտով ուրվագծումը և գեղանկարչից ոգեշնչված «Դա Վինչի» և «Վան Գոգ» ոճերը: Լուսանկարը վերբեռնելուց բացի, օգտատերերը կարող են ավելացնել պատկերը նկարագրող հուշում՝ գեներացված արդյունքը բարելավելու նպատակով:

SketchAI-ն առաջարկում է հինգ անվճար ստեղծագործություն: Անսահմանափակ գեներացիաների համար պահանջվում է բաժանորդագրություն՝ շաբաթական 5,99 դոլարից մինչև ամսական 17,99 դոլար կամ տարեկան 69,99 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am