Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Բուլղարիայի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Բուլղարիայի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին ելույթները Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան 55 կգ քաշային կարգում՝ Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը: Առաջին տեղը զբաղեցրեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:  Եվ բրոնզե մեդալակիր դարձավ 87 կգ Վիգեն Նազարյանը:

82 կգ քաշային Հայաստանի երկու ներկայացուցիչները` Կարապետ Չալյանը և Սամվել Գևորգյանը մեդալներ չնվաճեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am