Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործելու է Մերձավոր Արևելքի ցանկացած կետում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործելու է Մերձավոր Արևելքի ցանկացած 
կետում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) գործելու է Մերձավոր Արևելքի ցանկացած կետում ՝ Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար, մեջբերում Է Times of Israel թերթը ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Դանիել Հագարիի խոսքերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«ՑԱԽԱԼ-ը գործելու է Մերձավոր Արևելքի ցանկացած կետում՝ Իսրայելի անվտանգության նպատակների իրականացման համար։ Մենք գերազանց պատրաստված ենք բոլոր ուղղություններով»,- թերթի համաձայն, հայտարարել է Հագարին։

Իսրայելն այժմ արմատական պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Զինվորականները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին  ՀԱՄԱՍ շարժումը գրոհել էր Իսրայելի հարավը։ Այս իրադարձությունները հանգեցրել են Սիրիայի և Լիբանանի հետ Իսրայելի սահմաններին լարվածության աճին։ Յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am