Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել Է Գազայի հատվածից ռուսաստանցիների տարհանման մեկնարկի մասին

Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել Է Գազայի հատվածից ռուսաստանցիների 
տարհանման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսաստանցի դիվանագետների հետ միասին Գազայի հատվածից տարհանում են խաղաղ բնակչությանը, Ռուսաստանի քաղաքացիներն արդեն հատում են անցակետը, նոյեմբերի 12-ին հայտնել են նախարարությունից:

«Մեկ շաբաթ շարունակ ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը աշխատանքներ է իրականացրել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված ՌԴ քաղաքացիների տարհանման կարգի և երթուղիների համաձայնեցման ուղղությամբ։ Տվյալ պահին անցակետը հատում են ՌԴ քաղաքացիները, ովքեր ցանկացել են լքել հակամարտության գոտին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ մասնագետները տեղում մարդկանց բժշկական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում, նրանց ապահովում սննդով և ջրով:

«Այսօր սահմանը հատած ՌԴ բոլոր քաղաքացիները կուղղորդվեն Կահիրե, որտեղ ծավալված է ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբը։ Այնտեղ նրանց կօգնեն ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- հավելել են գերատեսչությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am