Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն ինստիտուցիոնալ․Փաշինյան

Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն 
ինստիտուցիոնալ․Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արդարությունն ու  արդարադատությունը պետք է ինստիտուցիոնալ լինեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

 «Ոչ թե մենք պետք է կառավարությունով, ժողովրդով, խորհրդարանական մեծամասնությունով գնանք և իրագործենք մեր պատկերացրած արդարադատությունը, այլ պետք է ինստիտուտներ ստեղծվեն և դրանց առաջ դրվեն խնդիրներ։ Ոչ թե մարդկանց անուններ տրամադրվեն և ասվի, թե ում դատել, ում՝ ոչ, այլ՝ պահանջվի արդարություն և արդարադատություն, որովհետև նրանք, ովքեր հանցագործ են, անխուսափելիորեն կարժանան իրենց պատժին»,-հավելել է վարչապետը։

Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո առկա էր մթնոլորտ ու հնարավորություն, որպեսզի հրապարակում հավաքված ժողովուրդը միասնաբար գնար և  տեղում իրագործեր իր պատկերացրած արդարությունը և արդարադատությունը։

«Դա, գուցե կլիներ, սրտահովանք, բայց կարծում եմ, որ այդ պարագայում մենք այսօր շատ ավելի մեծ պրոբլեմներ կունենայինք և երկրում պետական ինստիտուտների ջախջախված լինելու փաստի առաջ կկանգնեինք։ Ես միշտ էլ այդ օրակարգն ընդունել եմ և այսօր էլ ընդունում եմ իմ պարտավորությունը, այդ թվում՝ նաև անձնական, որ երկրում պետք է լինի արդարություն»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ,  ընդդիմադիր գործչի կարգավիճակը, երբ նա օրենքով թույլատրված ամեն ինչ կարող է անել, որն օրենքով արգելված չէ, տարբերվում է վարչապետի կարգավիճակից, որը կարող է  անել միայն այն, որն իր  համար լիազորված է օրենքով։

«Իշխանության ամենակարևոր հատկությունը պետք է լինի զսպվածությունն ու ինքն իրեն սահմանափակելու կարողությունը։ Այս առումով ես պետք է շատ ուշադիր լինեմ՝ այդօրինակ հարցերին արձագանքելիս, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդական էությունն ու համարումը միջազգային ասպարեզում չվնասելու համար։ Միջազգային ասպարեզում մեր թիվ մեկ խաղաքարտը Հայաստանում ժողովրդավարության գերակայությունն է և օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդկանց իրավունքների պաշտպանությունը»,-շեշտել է վարչապետը՝ավելացնելով, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում իրականացված վերջին հետազոտություններով Հայաստանն առաջատար երկիր է դատաիրավական բարեփոխումների ոլորտում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am